12 մարտի 2009 - 18:59 AMT
Երեւանում տեղի կունենա ՆԱՏՕ-ին նվիրված 6-րդ միջազգային սեմինարը
Մարտի 13-14 Հայ ատլանտիկ ասոցիացիայի (AAA) նախաձեռնությամբ Երեւանում կկայանա ՆԱՏՕ-ին նվիրված վեցերորդ միջազգային երիտասարդական սեմինարը` «Հարավկովկասյան երիտասարդական ֆորում. ՆԱՏՕ-ի 60-ամյակը՝ նոր սկիզբ» թեմայով: Միջոցառումը կազմակերպվում է ՆԱՏՕ-ի - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի քանի 30 երիտասարդներ Հայաստանից - արտերկրից: Մասնակիցներ կժամանեն Ռուսաստանից, Ուկրաինայից, Սլովենիայից, Վրաստանից, Լատվիայից, Թուրքիայից: Միջացառմանը ներկա կլինեն նա- Հայաստանում ԱՄՆ դեսպան տկն. Մարի Յովանովիչը, ՄԲ դեսպան պրն. Չարլզ Լոնսդեյլը, պաշտոնական անձինք ՆԱՏՕ-ի գրասենյակից - ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

2003թ. ի վեր`6 տարի շարունակ, Հայկական ատլանտյան ասոցիացիան (ՀԱԱ) ամեն տարի կազմակերպում է այս երիտասարդական միջոցառումը` բարձրացնելու հայ երիտասարդների իրազեկությունը պաշտպանության, մասնավորապես, ՆԱՏՕ-ի վերաբերյալ խնդիրների շուրջ, հաղորդում է AAA մամլո ծառայությունը: