10 մայիսի 2021 - 17:15 AMT
Լուկաշենկոն իր բռնի մահվան դեպքում իշխանության փոխանցման հրամանագիր է ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն հրամանագիր է ստորագրել իր բռնի մահվան դեպքում իշխանության փոխանցման մասին։

«Ինքնիշխանության և սահմանադրական կարգի պաշտպանության մասին» հռչակագրում ասվում է, որ «մահափորձի, ահաբեկչության, արտաքին ագրեսիայի, բռնի այլ գործողությունների հետևանքով» Բելառուսի նախագահի մահվան դեպքում իշխանությունը փոխանցվում է Անվտանգության խորհրդին, գրում է TJournal-ը։

Միաժամանակ երկրում հայտարարվում է արտակարգ կամ ռազմական դրություն։ Անվտանգության խորհուրդը նահանգապետերի մասնակցությամբ պետք է նշանակի և անցկացնի նախագահական ընտրություններ։