10 մայիսի 2021 - 16:51 AMT
Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։

Նախիջևանի Առանձին համազորային բանակի հրմանատար Քերեմ Մուստաֆաևը զեկույց է ներկայացրել, իսկ Նախիջանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը ներկայացրել է կատարված աշխատանքները, գրում է Moscow-Baku.ru-ն։

Ալիևը Նախիջևան է մեկնել մայիսի 10-ին։

Մայիսի 10-ին մեկնարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան՝ նախատեսված է հանդիպում նաև Ալիևի հետ։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։