10 մայիսի 2021 - 16:58 AMT
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1553 աճյուն

2021-ի մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնման ուղղությամբ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներն որոնումներ չեն իրականացրել:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն:

Ճգնաժամային կառավարման կենտրոնում նկատվել է զենք-զինամթերքի հայտնաբերման կանչերի աճ: Մայիսի 3-9-ն հայտնաբերվել է 212 պայթուցիչ, հակատանկային 3 և թնդանոթի 190 արկ, կասետային 49 հրթիռ, 3 հատ ավիառումբ:

ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo Trust ականազերծող կազմակերպությունը շարունակում են Արցախն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները:

Պատերազմից հետո ականներից կամ այլ զինամթերքի պայթյունից միայն մեկ քաղաքացիական անձ է տուժել: