11 մայիսի 2021 - 14:09 AMT
Առաջարկ. Հրաժարվել ուսհաստատությունների տնօրենների ժպ-ի ինստիտուտից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում հրաժարվել ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտից՝ փոխելով տնօրենների ընտրության կարգը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«E-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները, որոնցում կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք.

Երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ժպ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ անցում՝ խուսափել ժպ-ների նշանակման և այդ ընթացքում տարաբնույթ ինտրիգների հյուսման, հաստատության փաստացի կառավարման մասով առաջացող խնդիրներից, նաև կրճատել վարչարարությունը, օրինակ՝ կրկնակի հանձնման-ընդունման գործընթացը, ավելի արդյունավետ պլանավորում իրականացնել»,- նշել է նա։