Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:
Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:
Ռուսական Կազան քաղաքի համար 175 գիմնազիայում կրակոցների հետևանքով զոհվել է 7 երեխա ու մեկ ուսուցչուհի, 16 հոգի վիրավորվել է: Կրակոցներն արձակել է այդ դպրոցի շրջանավարտ, 19-ամյա Իլնազ Գալյավիևը, ձերբակալվել է։