12 մայիսի 2021 - 10:46 AMT
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աջակցությամբ ևս 54 ընտանիք է վերադարձել Արցախ

Մայիսի 11-ի դրությամբ, Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակում, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 54 ընտանիք (271 մարդ)։

Վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել է 56 ընտանիքի գլխավորները։ Արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է:

Մատին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակում, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 35 ընտանիք (թվով 180 մարդ)։