14 մայիսի 2021 - 17:48 AMT
Սևանից դուրս է բերվել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց

Սևանա լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց։ Գործողությունն իրականացվել է «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում։

Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նշվում է, որ Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: