15 մայիսի 2021 - 12:14 AMT
ԱԶԲ գործադիր խորհրդի անդամ. Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է

Ավստրիական զարգացման բանկի (OeEB) գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերը վստահություն է հայտնել, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա։

Իր հարցազրույցում նա խոսում է OeEB-ի առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին։

«Ավելի քան վստահ եմ, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա: Կարծում եմ` Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում և կապիտալի շուկայի գործիքներում: Բանկը համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, արժանացել է մի շարք մրցանակների միջազգային բանկային ամսագրերի կողմից, ինչն իսկապես տպավորիչ է»,-ասել է նա: