15 մայիսի 2021 - 13:21 AMT
ՌԴ-ն $3.2 մլն կհատկացնի ՀՀ-ին՝ շրջանների հետպատերազմյան վերականգնման համար

Ռուսաստանը 3.2 միլիոն դոլար կհատկացնի պետական բյուջից Հայաստանի շրջանների հետպատերազմյան վերականգնման համար։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվական հարթակում, տեղեկացնում է Interfax-ը։

Ըստ փաստաթղթի` 3.2 միլիոն դոլարը կփոխանցվի ՄԱԿ «ՀՀ տուժած շրջաններին հետպատերազմական վերականգնման աջակցությանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորման ծախսեր» Զարգացման ծրագրին։

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ Զարգացման ծրագրին կայացված որոշման մասին։