15 մայիսի 2021 - 14:50 AMT
Մեղրի - Քաջարան ճանապարհին քարաթափում է եղել

Մ-2 ավտոճանապարհի Մեղրի – Քաջարան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Մայիսի 15-ին, ժամը 09։14-ին այդ մասին ահազանգ է ստացել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։

«Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1000 խմ)՝ ժայռաբեկորների և հողային զանգվածի, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի։

Փրկարարների օգնության կարիք չի եղել։

Ժամը 09:20-ից «Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացնում են մաքրման աշխատանքներ։