13 մարտի 2009 - 12:15 AMT
Հայաստանում ՆԱՏՕ-ն 2009 թվականից կներկայացնի Մեծ Բրիտանիայի դեսպանությունը
Հայաստանում ՆԱՏՕ-ն 2009 թվականից կներկայացնի Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Այդ մասին Երեւանում կայացած ՆԱՏՕ-ի երիտասարդական համաժողովի ընթացքում հայտարարել է Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը : Նրա խոսքերով, Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Դաշինքի հետ: «Հատկապես դա վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների անհատական ծրագրին (IPAP), որի շրջանակներում մենք արդեն բավականին զգալի փոփոխություններ ենք տեսնում երկրի զինված ուժերում: Դաշինքը նաեւ բարձր է գնահատել Կոսովոյում հայ խաղաղարարների մասնակցությունը, եւ մենք հույս ունենք, որ Աֆղանստանում նույնպես հայկական ստորաբաժանումը կկատարի իր առաջադրանքը», - ընդգծել է բրիտանացի դիվանագետը: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ որոշ ոլորտներում IPAP-ի նախատեսած բարեփոխումներն իրականացվում են ոչ այնքան արագ, ինչքան ցանկալի կլիներ: