18 մայիսի 2021 - 17:55 AMT
Հրդեհ՝ Պուշկին-Սարյան խաչմերուկում

Հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ շենքի տանիքում։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 17:04-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում (240 քմ)։