13 մարտի 2009 - 15:21 AMT
Հայ շախմատիստուհին թույլ տվեց Ադրբեջանի ներկայացուցչին իր առաջին կես միավորն աշխատել մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի 5-րդ փուլում ոչ ոքի խաղաց ադրբեջանցի շախմատիստուհի Զեյնաբ Մամեդյարովայի հետ, այդպիսով, հնարավորություն տալով ադրբեջանցի շախմատիստուհուն աշխատել մրցաշարում իր առաջին կես միավորը: Յոթ փուլերից հետո Դանիելյանը 3 միավորով 5-6 տեղերն է կիսում բուլղար շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Առաջատարը չին Իֆան Հուոն է, որն ունի 4,5 միավոր: Չինաստանի մեկ այլ ներկայացուցիչ Չժաո Սյուէն 3,5 միավորով 2-3 տեղերն է կիսում հնդկուհի Համփի Քոներուի հետ:

Գրան-պրիի 6-րդ փուլում Դանիելյանն իր ուժերը կչափի բուլղար շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: