20 մայիսի 2021 - 16:39 AMT
Բարսելոնայի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և որը վերաբերում է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, ընդունվել է։

Մայիսի 11-ին Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ Անդալուսիայի խորհրդարանում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։