20 մայիսի 2021 - 19:13 AMT
Ադրբեջանցիները հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում

Ադրբեջանցիներն օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։

Այս մասին ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը, գրում է Արցախպրեսը։

Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Նշվում է, որ թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։