24 մայիսի 2021 - 11:25 AMT
Զինվորների աճյունների որոնումները վերսկսվել են

Պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարական մեկ ջոկատով որոնումները մայիսի 24-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: