24 մայիսի 2021 - 14:28 AMT
Երևան-Գյումրի ուղևորափոխադրումները կտրուկ աճել են․ Վագոնները գուցե ավելանան

Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների կտրուկ աճով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիտարկում է հանգստյան օրերին երթուղին սպասարկող էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունը:

«Մասնավորապես, անցյալ հանգստյան օրերին արձանագրվել է Գյումրիի ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ: Մեկնել են ոչ բոլոր ցանկացողները, ուստի Հարավկովկասյան երկաթուղին ներողություն է խնդրում պատճառած անհարմարության համար», ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Այդ պատճառով ընկերությունն այժմ դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունները: