24 մայիսի 2021 - 19:10 AMT
Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի ընտրություններին ՔՊ ցուցակով

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Նա նշել է, որ այլ մանրամասների մասին կտեղեկացնեն առաջիկայում:

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։