25 մայիսի 2021 - 10:53 AMT
Վարանդայի շրջանից ևս 4 աճյուն է հայտնաբերվել

Մայիսի 24-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ-ն։

Նախնական տվյալներով` նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: