25 մայիսի 2021 - 17:13 AMT
«Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը

ԱԺ արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը, ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Ընտրացուցակի երկրորդ և երրորդ տեղերում կլինեն իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և Անի Խաչատրյանը:

ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։