26 մայիսի 2021 - 11:41 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 130 նոր դեպք կա և 13 մահ

Մայիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,269-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 4822:

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4411 դեպք կա, այլ պատճառով՝ 1079։

Ապաքինվել է ևս 323 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 211,957 է։

Մայիսի 25-ին կատարվել է 3901 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,069,112 թեստ է արվել: