26 մայիսի 2021 - 14:32 AMT
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չկա

Արցախում մայիսի 25-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են անցնում տնային պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Արցախում 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2749 դեպք: Կատարվել է 25,132 թեստավորում: