27 մայիսի 2021 - 11:30 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 140 նոր դեպք կա և 5 մահ

Մայիսի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,409-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 4649:

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4416 դեպք կա, այլ պատճառով՝ 1079։

Ապաքինվել է ևս 308 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 212,265 է։

Մայիսի 26-ին կատարվել է 3503 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,072,615 թեստ է արվել: