27 մայիսի 2021 - 18:53 AMT
Զարիֆը՝ ՀՀ ու Ադրբեջան այցի մասին․ Պետք է հարգել տարածքային ամբողջականությունը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Ադրբեջան և Հայաստան կատարած այցին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՀՀ-ում և Ադրբեջանում սահմանային իրադարձությունների և երկկողմ հարաբերությունների շուրջ բուռն քննարկումներ են եղել։

«Իրանը մշտապես պնդում է, որ հարկավոր է հարգել տարածքային ամբողջականությունը։ Մենք ողջունում ենք երկու կողմի ղեկավարների պատրաստակամությունը՝ հասնելու արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածության։

Կան հսկայական հնարավորություններ տարածաշրջանային գործակցության համար»,- գրել է նա։

Զարիֆն աշխատանքային այցով մայիսի 25-ին այցելել էր Ադրբեջան, իսկ 26-ին՝ Հայաստան։ Նա հանդիպումներ է ունեցել երկու երկրի ղեկավարության հետ։