27 մայիսի 2021 - 21:31 AMT
ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տվել

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հրաժարականի դիմումի մասին տեղեկությունը հետևել է մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է սահմանամերձ տարածքներից թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը։