29 մայիսի 2021 - 12:26 AMT
ԿԸՀ դիմած որոշ քաղուժերի փաստաթղթերում թերություններ կան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար հանձնաժողով դիմած քաղաքական ուժերի մեծ մասի ներկայացարած փաստաթղթերում բացթողումներ ու թերություններ է գտել: Մասնակից ուժերից մի քանիսին երկու օր ժամանակ է տրվել դրանք լրացնելու համար, գրում է Panorama.am-ը։

Այսպես, 48 ժամ կտրամադրվի «Պատիվ ունեմ», «Ազատ Հայրենիք», Շիրնյան-Բաբաջանյան դաշինքներին, «Քաղաքացիական պայմանգիր», «Արդար Հայաստան», «Հանարպետություն» ՀԱՊ, «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», Եվրոպական, «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացու որոշում» ու մի քանի այլ կուսակցությունների՝ փաստաթղթերը լրացնելու համար։

Մայիսի 29-ի արտահերթ նիստի օրակարգում նաև այդ հարցերն են։

ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 23 կուսակցություն ու 4 դաշինք։