13 մարտի 2009 - 21:17 AMT
ԱՄՆ հատուկ ծառայությունները նախապատրաստում են Բարակ Օբամայի այցը Թուրքիա
Ստամբուլ է ժամանել ԱՄՆ անվտանգության ծառայության ջոկատը` հաջորդ ամսում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի երկօրյա այցը Թուրքիա նախապատրաստելու համար: Թուրքական հատուկ ծառայությունների հետ միասին ամերիկյան գործակալները կստուգեն Ստամբուլում Օբամայի շարժման ճանապարհները եւ այն վայրերը, որտեղ նա այցելելու է եւ կանգ է առնելու: Նույնանման գործողություններ են ձեռնարկվելու նաեւ երկրի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է Anatolian News Agency-ն:

Բարակ Օբաման Թուրքիա կայցելի ապրիլի 6-7-ին: Առաջին օրը նա բանակցություններ կվարի Անկարայում, իսկ այնուհետեւ կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային գագաթաժողովին: