Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած ռազմավարական համաժողովը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ գիտելիքահենք տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում, և ՆՁԱԿ-ի աշխատանքի նոր մոդելի գործարկումը դրա ձևավորման առաջին քայլերից մեկն է:
Համաժողովին մասնակցում են նաև ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտորնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցներ, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։
Համաժողովի գլխավոր նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ։