31 մայիսի 2021 - 14:38 AMT
Ռուս խաղաղապահները 117 ուխտավորի են ուղեկցել Ամարաս

Ռուս խաղաղապահները 117 ուխտավորի են ուղեկցել Ամարաս։ Նրանք Ստեփանակերտի և մոտակա բնակավայրերի բնակիչներ էին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները շարունակում են նպաստել խաղաղ կյանքի վերականգնմանը Լեռնային Ղարաբաղում։

Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովն ասել է, որ կենտրոնն իրականացնում է ուխտավորների ուղեկցություն դեպի հոգևոր կենտրոններ և այդ օբյեկտների պաշտպանություն, որոնցից մեկն էլ Ամարասն է։

44-օրյա պատերազմի հետևանքով Ամարասը հայտնվել է ադրբեջանական զինուժի հետ շփման գծի հարևանությամբ։