1 հունիսի 2021 - 11:17 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 108 նոր դեպք կա և 7 մահ

Հունիսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,778-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4445 դեպք կա, այլ պատճառով՝ 1082։

Ապաքինվել է ևս 221 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 213,429 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3822:

Մայիսի 31-ին կատարվել է 3280 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,087,240 թեստ է արվել: