1 հունիսի 2021 - 16:18 AMT
Վրաստանը բացվել է․ Ցամաքային ճանապարհով կարելի է մեկնել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանայինԲագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Անցակետերը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում։

Դեսպանատունը հիշեցնում է, որ Վրաստանի ամբողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակ կրելու պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը: Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։