13 մարտի 2009 - 22:15 AMT
Ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2009 թվականի մարտի 13-ին ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Սանատրուկ Սահակյանը։ Նա կասկածվում է քաղաքացի Տիգրան Աղաբեկյանին ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունելու համար վերջինիս հարազատներից խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով իր ծանոթ Ռոբերտ Ահարոնյանի միջոցով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Սանատրուկ Սահակյանը ժամանակին Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ էր, այնուհետեւ միացել է «Օրինաց երկիր» կուսակցությանը: