2 հունիսի 2021 - 10:44 AMT
Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան

Վարչապետի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)», - ասվում է նախահագի հրամանագրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

2019-ի հունվարին Վլադիմիր Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ։ Մեկ տարի անց՝ 2020-ի հունվարին, նա ազատվել էր պաշտոնից։