Հունիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213,578-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 2 դեպքէ գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4446 դեպք կա, այլ պատճառով՝ 1083։
Ապաքինվել է ևս 149 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 213,429 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3763:
Հունիսի 1-ին կատարվել է 2916 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,090,156 թեստ է արվել: