2 հունիսի 2021 - 12:26 AMT
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում․ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել

Քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել։ Այդ մասին տեղեկացրել է Mediaport տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել Մոսկվա կինթատրոնի մոտ։

«Աբովյան փողոցի վրա այս պահին լարված է»,-ասվում է գրառման մեջ։

Ալիքը նաև տեղից տեսանյութ է հրապարակել:

Դեպքին ականատես է եղել նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, որն այդ մասին գրել է ֆեսյբուքյան իր էջում։

«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ»,-գրել է նա։