2 հունիսի 2021 - 16:56 AMT
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:

Այցի ընթացքում նախատեսված են նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Սարգսյանը կհանդիպի նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ինչպես տարբեր ոլորտներում հայ-ղազախական երկկողմ գործակցությանը և միջպետական փոխհարաբերություններին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում գործակցությանը վերաբերող հարցեր:

Կքննարկվեն նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները: