Կառավարությունը հուսով է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումը հնարավոր կլինի երկարացնել մինչև 2031թ․: Այդ մասին ԱԺ-ում հունիսի 3-ին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ կանոնակարգող մարմինը կտա այդպիսի արտոնագիր։
«Աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, քննարկվում է ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ կանոնակարգող մարմինը կտա կայանը մինչև 2036թ․ շահագործելու արտոնագիր, եթե 2026-ից հետո որոշակի աշխատանքներ կատարվեն, որոնց ցանկը պատրաստվում է»,-ասել է նա։
Հայկական ատոմակայանը 141 օրով դադարեցրել է աշխատնքը վերանորոգման աշխատանքների պատճառով։ Ատոմակայանն առաջին անգամ է նման տևական ժամկետով կանգնեցվում, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եզրափակիչ աշխատանքներով։