4 հունիսի 2021 - 12:46 AMT
Վանեցյանը մեկնել է Արցախ

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղևորվել է Արցախ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ կրկին ուղղությունը դեպի ծանր վիրավոր, բայց միշտ ապրեցնող մեր հարազատ Արցախ»,- նշել է նա։

Վանեցյանի հետ Արցախ է ուղևորվել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։