14 մարտի 2009 - 03:26 AMT
Էլինա Դանիելյանը Գրան-պրիում կրկին հաղթանակ է տարել
Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կանանց շրջանում Գրան-պրիի առաջին շրջանի 6-րդ փուլում սեւերով հաղթել է բուլղարացի շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովային: Նշենք, որ դա Դանիելյանի երրորդ հաղթանակն այդ մրցաշարում: Հայ շախմատիստուհին նաեւ մեկ պարտություն եւ երկու ոչ ոքի ունի: 6-րդ փուլից հետո Դանիելյանը 4 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: 5,5 միավորով առաջատար է չինացի շախմատիստուհի Ինֆան Հոուն, ով վերջին փուլում հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Ֆիերո Բակերո Մարտուին: Երկրորդ եւ երրորդ տեղերում են չինացի շախմատիստուհի Չժաո Սյուէն եւ հնդիկ շախմատիստուհի Համփի Քոներուն:
Կանանց շրջանում Գրան-պրիի առաջին շրջանի 7-րդ փուլում Դանիելյանը սպիտակներով կխաղա շվեդուհի Պի Կրամլինգի դեմ: