4 հունիսի 2021 - 15:42 AMT
Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի լրագրողներ են մահացել

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում զինվորական բեռնատար է պայթել ականի վրա, որի հետևանքով 3 մարդ է մահացել, կան նաև վիրավորներ։

Մահացածներից 2-ը լրագրող են՝ ԱզTV պետական հեռուստաընկերության օպերատոր Սիրաջ Աբիշովը (1989թ. ծնված) ևԱզերթաջ պետական լրատվական գործակալության աշխատակից Մագերամ Իբրահիմովը (Ալիօղլու), գրում է Moscow-baku.ru-ն:

4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։

«ԿամԱԶ» բեռնատարը պայթել է հակատանկային ականի վրա։