4 հունիսի 2021 - 19:18 AMT
Ամերիաբանկ. Օնլայն բիզնես վարկերը կհաստատվեն նաև հարկային հաշվետվությունների հիման վրա

Ամերիաբանկը տեղեկացնում է, որ այսուհետ օնլայն բիզնես վարկերը հաստատվելու են նաև հարկային հաշվետվությունների հիման վրա:

Նշվում է, որ բիզնեսը զարգանում է, երբ ճանապարհը հարթ է, գործընկերները` վստահելի, իսկ լուծումները` հեշտ ու ձեր կարիքներին համապատասխանող:

Ամերիաբանկի բիզնեսի վարկավորման մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում և առանց ժամանակ կորցնելու, առանց բանկ գալու, լրացուցիչ փաստաթղթեր կցելու` լրացրեˊք օնլայն հայտը, ստացեˊք օնլայն անգրավ բիզնես վարկ և ձեր ժամանակը նվիրեք ձեր բիզնեսի զարգացմանը: