8 հունիսի 2021 - 12:33 AMT
Բալասանյանը Գորիսում ներկա էր Քոչարյանի հանրահավաքին

Հունիսի 8-ին Գորիսի հրապարակում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին ներկա է եղել նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Պատասխանելով հարցին, թե խնդիր չի՞, որ նա մասնակցում է նախընտրական հանրահավաքին, Բալասանյանն ասել է․ «Ես չեմ մասնակցում։ Ես եկել էի Գորիս՝ թեյ խմելու, տեսա, որ հրապարակում մարդիկ հավաքված են, մոտեցա», տեղեկացնում է Aravot.am-ը։

Վիտալի Բալասանյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Անվտանգությանը վերաբերվող հարցին ի պատասխան միայն ասել է, որ ամեն ինչ նույնն է՝ դրական մեծ փոփոխություններ չունենք։