8 հունիսի 2021 - 16:37 AMT
Ավինյանը ստորագրել է ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու որոշումները

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավինյանը տեղակալի պաշտոնից ազատել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին։

Մայիսի 27-ին հրաժարական էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: