8 հունիսի 2021 - 17:46 AMT
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ` հունիսի 8-ին գերեվարված հայ զինծառայողի հարցով

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հունիսի 8-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։