8 հունիսի 2021 - 19:08 AMT
Սերժ Սարգսյան. Իր տղային թող տա, փոխարենը 20-25 գերի ստանա` այդ ժամանակ ամեն օր դրանով կզբաղվի

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Աշտարակում, ուր այցելել էր «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ, անդրադառնալով գերիների հարցին, ասել է՝ տեսնում ես բանակցություններով չի ստացվում, դու էլ արա՝ 10-ին, 20-ին էլ դու վերցրու ու փոխանակի:

«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա, այն ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի․․․ Միշտ իր երեխաներին օգտագործել է իր փիառի համար, գոնե այս պարագայում օգուտ կունենանք, մի քանի տասնյակ զինվոր հետ կվերադառնա»,- ասել է նա:

«Այսքանից հետո ելույթ է ունենում, ասում է՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեկ-երկու ամիս մեզ կներեն․․․Այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու: Ինքը չի՞ հասկանում, թե այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի հասկանում, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե երբ են իրենց սպանելու, երբ են խոշտանգելու: Ո՞նց կարող է այդպիսի բան լինել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։