9 հունիսի 2021 - 11:29 AMT
ՊՆ 2 գնդապետի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է

ՀՀ ԶՈւ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։