9 հունիսի 2021 - 16:52 AMT
Ռիքեր․ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ռիքերն ասել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտութնան երկարաժամկետ կարգավորման համար։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պատրաստ է օգնել ոչ միայն հակամարտության հանգուցալուծմանը, այլ նաև դրա հետևանքների, այդ թվում հումանիտար հարցերի, լուծմանը, գրում է minval.az-ը։

Ռիքերն ասել է, որ պետքարտուղար Բլինքենն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ հասկացրել են, որ «Վաշինգտոնը մտադիր է մասնակցել ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման որոնմանը»։ «ԱՄՆ-ն նաև մտադիր է շարունակել այդ ջանքերը ՄԽ համանախագահ մյուս երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի հետ»,-ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցով կժամանի նաև Հայաստան։