9 հունիսի 2021 - 16:51 AMT
Արոնյանը 4 պարտիան անընդմեջ ոչ ոքի է խաղում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուխարեստում ընթացող Superbet Chess classic մրցաշարում 4 պարտիան անընդմեջ ոչ ոքի է խաղում։

4-րդ հանդիպումը եղել է Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի հետ։ Մինչ այդ Արոնյանը խաղացել է Ուեսլի Սոյի (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) և Կոնստանտին Լուպուլեսկուի (Ռումինիա) հետ։

4 տուրի արդյունքներով Արոնյանը վաստակել է 2 միավոր։

Մրցաշարին մասնկից 10 շախմատիստից առաջատարներն են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) և Ուեսլի Սոն 2․5-ական միավորով։

Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի շախմատիստների համաշխարհային վարկանիշում։