9 հունիսի 2021 - 18:29 AMT
Էրդողանը հունիսի 15-ին Շուշի է այցելելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին Շուշի է այցելելու՝ այնտեղ է բանակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Հունիսի 15-ին Ալիևի հետ միասին մեկնելու ենք Շուշի, որտեղ տեղի կունենաn պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,-ասել է Էրդողանը, տեղեկացնում է Iinterfax.az-ը թուրքական լրատվականների վրա հղումով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էրդողանի այցն Ադրբեջան կայանալու է հունիսի 14-16-ը։